Գիւմրու Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միութիւն
понедельник, 26 декабря 2011 г.
суббота, 17 декабря 2011 г.
четверг, 15 декабря 2011 г.
Տոնավաճառի հրավերք
Գեղեցիկ ու ինքնատիպ ձեռքի աշխատանքներ, տոնական երաժշտություն, համեղ բլիթներ ու տաք ըմպելիքներ... Այս ամենին կարող են դառնալ մասնակից բոլոր նրանք, ով փնտրում են տոնական տրամադրություն, ուզում են ներկայացնել իրենց աշխատանքները և պատրաստ են պարգևել տոնական տրամադրություն հատուկ կարիքներ ունեցող մանուկներին:

Հայկական Կարիտասի երիտասարդ կամավորների և Հայ Կաթողիկե Երիտասարդաց Միության անդամների կողմից կազմակերպված այս տոնավաճառի ընթացքում հավաքագրված ողջ գումարը կօգտագործվի 50 մանուկների տոնական միջոցառում կազմակերպելու և նվերներ գնելու համար:
ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ին և 18-ին ԳՅՈՒՄՐՈՒ ՌԻԺԿՈՎԻ (ԿԻՐՈՎԻ) ՃԵՄԱՓՈՂՈՑ, ԺԱՄԸ 12.00-17.00 ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ և ԻՐ ՓՈՔՐԻԿ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՅՍ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԳՈՐԻԾԻՆ:
пятница, 9 декабря 2011 г.
Մոմավառություն
Դեկտեմբերի 7-ին Գյումրու Հայ Կաթողիկե Երիտասարդաց Միությունը և "Հավատք և
Լույս" հոգևոր համայնքի կամավորները կազմակերպել էին մոմավառություն`
1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու:
Մոմավառության ողջ ընթացքում, Գյումրու Հայ Կաթողիկե ժողովրդապետ Տեր Գրիգոր քհն. Մկրտչյանի բարձր առաջնորդությամբ, երիտասարդները աղոթք էին բարձրացնում առ Աստված` հայցելու Բարձրյալին, որ "սրանց շարի իր աջակողմյան սրբերի դասում":
Մոմավառությունը սկսվեց երեկոյան ժամը 18.00 եվ ավարտվեց Ամենափրկչի բակում կանգնեցված Երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Այստեղ Տեր Հոր կողմից կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ:

Подписаться на:
Комментарии (Atom)